Վիկտորյա Դայնեկոն դատական հայց է ներկայացնել նախկին ամուսնու դեմ

16:09   20 հունվարի, 2022

Ռուս երգչուհի Վիկտորյա Դայնեկոն դատական հայց է ներկայացնել նախկին ամուսնու՝ Դմիտրի Կլեյմանի դեմ, որը նրար միակ դստեր հայրն է։ Երգչուհին բազմաթիվ անգամներ գանգատվել է, որ նախկին ամուսինն ուշադրություն չի հատկացնում իրենց ընդհանուր երեխային, էլ չասած նրա դաստիարակության հարցում ֆինանսական մասնակցության մասին։ Այս մասին հայտնում է «StarHit»-ը՝ վկայակոչելով Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանի մամուլի ծառայությանը։

«Դայնեկոն հայցով պահանջում է Դմիտրիից ալիմենտ բռնագանձել, ինչպես նաեւ պաշտոնապես սահմանել դստեր բնակության վայրը»,- ասված է հայտարարության մեջ։  

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Դայնեկոն հանդիպում է դերասան Վլադիմիր Խացկեւիչի հետ։ Նա նկարահանվել է Վիկտորյայի «Зимняя любовь» տեսահոլովակում։



© NEWS.am STYLE