«Սիրահարված». Լիլուի նոր լուսանկարը

21:39   20 հունվարի, 2022

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

272075496_1113809806033582_7132409913045318247_n.jpg (255 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին վառ գույնի տաբատ է կրում, որը համադրել է սեւ բլուզի հետ։ Երկու երեխաների մայրիկը հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները։ Մեկնաբանություններում Լիլուն մի քանի հեշթեգ է օգտագործել՝ «սիրահարված», «Լոս Անջելես»։

image_6487327 (2)-11.JPG (239 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում պատկերված էին երգչուհու երեխաները՝ որդին եւ դուստրը։ «North Hollywood-ում այսօր ամառ էր»,- մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը՝ օգտագործելով «իմ կյանք» հեշթեգը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին ուղղել փոքրիկներին․ «Համով բալիկներ», «անհոգ մանկություն ձեզ»:



© NEWS.am STYLE