Netflix-ը հրապարակել է «Բրիջերթոնների» նոր եթերաշրջանի առաջին կադրերը

18:12   20 հունվարի, 2022

Netflix սթրիմինգային ծառայությունը հրապարակել է «Բրիջերթոնները» սերիալի երկրորդ եթերաշրջանի առաջին կադրերը, հայտնում է Entertainment Weekly-ն։

View this post on Instagram

A post shared by Netflix US (@netflix)

Լուսանկարներում կարելի է տեսնել նախագծի հերոսներին, որոնց հանդիսատեսն արդեն հասցրել է սիրել, օրինակ՝ Դաֆնային, թագուհի Շարլոտային եւ Ֆեզերինգթոնների ընտանիքին։ Կան նաեւ նոր կերպարներ՝  քույրեր Էդվինան ու Քեյթը։ Նրանց կերպարները մարմնավորել են Չարիտրա Չանդրանն ու Սիմոն Էշլին։ Ըստ սյուժեի՝ նրանք Մեծ Բրիտանիա կմեկնեն Հնդկաստանից եւ կհանդիպեն Էնթոնի Բրիջերթոնին՝ Դաֆնայի ավագ եղբորը։ Լորդը կսկսի հոգ տանել Էդվինայի մասին, սակայն կարճ ժամանակ անց կծանոթանա նրա՝ առավել կտրուկ եւ իրենով ավելի քիչ հիացած քրոջ հետ։

Netflix-ը 2021թ․-ի ապրիլին է հայտնել, որ «Բրիջերթոններ» սերիալը երրորդ եւ չորրորդ եթերաշրջան կունենա։



© NEWS.am STYLE