«Տուն Gucci» ֆիլմից հեռացրել են Լեդի Գագայի եւ Սալմա Հայեքի մասնակցությամբ անկողնային տեսարանը

20:03   20 հունվարի, 2022

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան, որը «Տուն Gucci» ֆիլմում կատարել է Պատրիցիա Ռեջանիի դերը, պատմել է, որ ֆիլմից հեռացրել են անկողնային տեսարաններից մեկը, հայտնում է Pop Crave Twitter-յան հաշիվը։

Գագայի խոսքով՝ ինքը դերասանուհի Սալմա Հայեքի հետ, որը կատարել է էքստրասենս Պինա Աուրիեմայի դերը, ինտիմ տեսարանում է նկարահանվել։ «Ես հիշում եմ՝ ինչպես նկրահանման հրապարակում Սալմային ասացի․ «Գուցե Մաուրիցիոյի մահվանից հետո թե՞ժ լինի»։ Եվ նա ասաց․ «Ինչի՞ մասին ես խոսում»»,- ասել է Լեդի Գագան։

Ռիդլի Սքոթի «Տուն Gucci» ֆիլմը պատմում է նորաձեւության տան ղեկավար Մաուրիցիո Գուչիի մահվան մասին, որի սպանությունը պատվիրել է նրա նախկին կինը՝ Պատրիցիա Ռեջանին։



© NEWS.am STYLE