Երգչուհի Սիան խոստովանել է, որ ցանկացել է ինքնասպան լինել

23:11   20 հունվարի, 2022

Ավստրալացի երգչուհի Սիան հայտարարել է, որ մտածել է ինքնասպանության մասին այն բանից հետո, երբ նրան սոցցանցերում ճնշել են: Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Երգչուհին խոստովանել է, որ աուտիզմով հիվանդ հանրությունը կտրուկ է արտահայտվել իր վերջին՝ «Մյուզիք» ֆիլմի վերաբերյալ։ Այս հիվանդությանը նվիրված սկանդալային ֆիլմը դարձել է աստղի ռեժիսորական դեբյուտը։ Աուտիզմով աղջկա գլխավոր դերը բաժին է հասել կատարողին, որը չունի այդ ախտորոշումը, ինչը շատ է զայրացրել մարդկանց:

Գլխավոր դերում հանդես է եկել Մեդի Զիգլերը, տաղանդավոր պարուհի եւ Սիայի սիրելին։ Հենց Մեդին է նկարահանվել երգչուհու տեսահոլովակների մեծ մասում։ Սակայն, աուտիստների համայնքի կարծիքով, դերասանական ունակությունները բավարար չեն առանձնահատկությունների հետ մարդուն կերտելու համար: Քննադատների խոսքով՝ ժապավենը «շփոթեցնում է» եւ խեղաթյուրում է հասարակության մեջ աուտիզմի ընկալումը: Այն բանից հետո, երբ ֆիլմը ստացել է երկու անվանակարգերում «Ոսկե գլոբուս», զայրույթի հոսքն ավելացել է։



© NEWS.am STYLE