Ոճային մայրիկ. Աննա Թովմասյանի լուսանկարը

11:45   21 հունվարի, 2022

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

269879276_722303122508547_5264249409987076068_n.jpg (224 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աննան սպիտակ վերարկու է կրում։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հավաքել է մազերն ու կերպարն ամբողջական դարձրել աքսեսուարներով՝ գլխարկ, խոշոր ականջօղեր։

Anna Tovmasyan.jpg (112 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում Աննան պատկերված էր իր ու Արամեի դստեր հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր փոքրիկին։ «Իմ փոքրիկ աղջիկ»,- մեկնաբանություններում գրել էր Աննան։ Հետեւորդները գնահատելէին լուսանկարն ու նրանց հաճոյախոսություններ գրել․ «Գեղեցկուհիներ»։

 



© NEWS.am STYLE