Լիլիթ Բասյանի ջերմ լուսանկարը որդու հետ

20:45   21 հունվարի, 2022

Սննդաբան Լիլիթ Բասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

271245583_1323545131476318_2678806868445270502_n.jpg (164 KB)

Ինստգարամյան էջում հրապարակված լուսանկարում Լիլիթը պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։ Մայր ու որդի կադրում ջերմ գրկախառնված են։ Հրապարակման մեկնաբանություններում Լիլիթը ներկայացրել է իր բանաստեղծությունը, որն ուղղված է որդուն։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրանց դրական խոսքեր են գրել։

image_123986672-5.JPG (272 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը սեւ հագուստ էր կրում ու արձակել էր մազերը։ Նա արտահայտիչ շպարով էր, իսկ մեկնաբանություններում գրել էր․ «Իմացեք․ ինչ դժվարություններ էլ լինեն, մի նեղացեք Աստծուց, նա ձեզ սիրում է։ Երբ մի դուռ փակվում է, պարտադիր բազմաթիվ այլ դռներ կբացվեն։ Դուք պարզապես սիրեք ձեզ, կյանքը, մարդկանց։ Լույս ճառագեք, մի գանգատվեք ճակատագրից ու կյանքից, որովհետեւ այն բոլոր իմաստներով հիասքանչ է»։

 



© NEWS.am STYLE