Հյուսքեր ու ոճային աքսեսուարներ․ Մարտա Կիրակոսյանի լուսանկարը

21:45   21 հունվարի, 2022

Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

271469546_2280365418780644_966399753467948304_n.jpg (191 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում բաց գույնի հուդի է կրում եւ ժիլետ։ Երգչուհին, որը մեծացնում է երկու որդիներին, հյուսքեր է ընտրել ու արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսուարները՝ գլխարկ, արեւային ակնոց, մատանիներ։

272049584_1583108582045476_2519683239437621225_n.jpg (272 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Մարտան սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր վանդակավոր վերնաշապիկի հետ։ Երգչուհին արձակել էր մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էր դարձրել ոճային աքսեսուարը՝ արեւային ակնոցը։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Շատ սիրուն»։



© NEWS.am STYLE