10:29 21 հունվարի, 2022Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը դիմել է հինգերորդ ամուսնուց բաժանվելու համար, հայտնում է Rolling Stone-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ Ֆոտոոմոդելն ու դերասանուհին իր թիկնապահի՝ Դեն Հեյխերսթի հետ ամուսնացած է մեկ տարուց ավելի։

Աղբյուրի տեղեկություններով՝ հիմա արդեն աստղն ամուսնու հետ չի ապրում։ Աղբյուրը զույգի հարաբերությունները «համավարակային մրրիկ» է անվանել, որւը սպառել է իրեն։
Նախկին ամուսինների սիրավեպը սկսվել է կարանտինի ընթացքում։