Ռուս դերասանուհի Լյուբով Տոլկալինան պատմել է, որ մանուկ հասակում սեռական բռնության զոհ է դարձել

11:13   21 հունվարի, 2022

Ռուս դերասանուհի Լյուբով Տոլկալինան պատմել է, որ մանուկ հասակում սեռական բռնության է ենթարկվել։

43-ամյա դերասանուհին ինստագրամյան էջում հայտնել է նոր սերիալում՝ «Бег улиток» նկարահանվելու մասին․ այն պատմում է լրագրող Մարինայի (նրա կերպարը մարմնավորում է Դարյա Ուրսուլյակը) մասին։ Գործողությունները զարգանում են երկու իրականությունում, որոնցից մեկում գլխավոր հերոսուհին դեռահասների համար ճգնաժամային կենտրոնի ղեկավար է ու ազդեցիկ գիտնականի կին, մյուսում՝ թղթակից, որը հետաքննում է երեկույթի ընթացքում աղջկա խմբակային բռնաբարությունըը։ Լյուբովը կատարում է քննիչի դերը։

View this post on Instagram

A post shared by Любовь Толкалина (@tolkalinaliuba)

«Ես անձնական հետաքրքրություն ունեի իմ կերպարի միջոցով հասկանալու՝ արդյոք առանց տղամարդու մասնակցության ընտանիք ստեղծելու եւ երեխա ունենալու երկու կնոջ ցանկանության հիմքում տրավմա կա՞։ Ինձ համար սա առանձնահատուկ նախագիծ է։ Նախ, մանուկ հասակում ես եւս սեռական բռնության եմ ենթարկվել։ Երկրորդ, ես առաջին անգամ կնոջ հետ խաղացել եմ էրոտիկ տեսարանում»,- նշել է դերասանուհին։

 



© NEWS.am STYLE