«Տանել չեմ կարողանում, երբ ինձ ստում են». Ալեքսանդր Բաբասյան

17:11   21 հունվարի, 2022

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

«Ես ահավոր տանել չեմ կարողանում, երբ ինձ ստում են, աչքերի մեջ լրիվ ուրիշ արտահայտություն, իսկ մեջքիս հետևում ծիծաղում են, տանել չեմ կարողանում, երբ կեղծ ժպիտով ինձ դավաճանում են, նույն րոպեին պտտվելով մեկ որիշին հավատարմության երդում տալիս, տանել չեմ կարողանում, երբ խոստանում են և հենց նույն պահին մոռանում խոստումների մասին, երբ թիկունքից հարվածում են և այսքանից հետո Ինձ ինչ որ բանում մեղադրում…

View this post on Instagram

A post shared by Alexandr Babasyan (@alexandrbabasyan)

Ես տանել չեմ կարողանում լավ տպավորություն գործելու համար գեղեցիկ ու քաղցր խոսքեր են շռայլում. դրանք ահավոր կեղծ են… Ես պարզապես հեռու եմ մնում նման մարդկանցից…»,- մեկնաբանություններում գրել է դերասանը։



© NEWS.am STYLE