Վառ ու հմայիչ. Էլեն Ասատրյանի լուսանկարը հանգստից

19:46   21 հունվարի, 2022

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

272130216_2067254146784348_336419295092969485_n.jpg (303 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Էլենը ջինսե շորտ է կրում, որը համադրել է վառ վերնաշապիկի հետ։ Էլենը հավաքել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները՝ արեւային ակնոց, ականջօղեր։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դերասանուհուն դրական խոսքեր են ուղղել։

271737534_1938684616304196_9153667547349721658_n.jpg (221 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին վարդագույն տոպ էր կրում, որը համադրել էր եթերային շրջազգեստի հետ։ Էլենն արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, արեւային ակնոց։



© NEWS.am STYLE