Երգիչ Ռոբի Ուիլյամսը վաճառում է Բենքսիի երեք նկար

14:59   21 հունվարի, 2022

Երգիչ Ռոբի Ուիլյամսը «Sotheby's»-ում աճուրդի է հանում Բենքսիի երեք աշխատանք՝ Girl With Balloon, Kissing Coppers, Vandalised Oils (Choppers)։ Ընդհանուր գումարը, որի դիմաց դրանք կարող են վաճառվել, կազմում է 7-10 միլիոն ֆունտ ստերլինգ։ Դրանցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է մի քանի միլիոն ֆունտ ստերլինգ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Այս աշխատանքները միավորում են բրիտանական երկու մեծագույն ստղերի՝ Ռոբի Ուիլյամսի եւ Բենքսիի մշակութային ժառանգությունը։ Ինչպես եւ դրանց հեղինակն ու սեփականատերը, դրանք կուլտային են, հանդուգն եւ յուրօրինակ»,- ասել է «Sotheby’s» աճուրդի տան ներկայաուցիչ Հյուգո Քոբը։

banksy_0011.jpg (23 KB)

Երկու տղամարդ ոստիկանների նկարը, որոնք համբուրվում են, Բրայթոնի «Prince Albert» փաբի ներքին պատին առաջին անգամ հայտնվել է 2004թ․-ին։ 2014թ․-ին այն ամբողջությամբ ներկել են, իսկ մինչ այդ այն բազմաթիվ անգամ փչացրել են վանդալները։



© NEWS.am STYLE