Netflix-ը հայտարարել է «Կաղամարի խաղը» սերիալի հիման վրա կինոտիեզերքի ստեղծման մասին

17:33   21 հունվարի, 2022

Netflix-ը պաշոնապես հաստատել է, որ կորեական «Կաղամարի խաղը» սերիալի շարունակություն կունենա․ երկու ամիս առաջ այդ մասին հայտարարարել էր աղմուկ բարձրացրած նախագծի ռեժիսոր Հվան Ժոն Հեքը։ Netflix-ը գլխավոր տնօրեն Թեդ Սարանդսը պաշտոնապես հաստատել է երկրորդ եթերաշրջանի նկարահանման մասին տեղեկությունն ու հայտնել, որ ծրագրում է այդ պատմությունը զարգացնել։

««Կաղամարի խաղը» նոր է միայն սկսվել»,- հայտարարել է Սրանդոսը։

Առյաժմ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա երկրորդ եթերաշրջանի պրեմիերան։ Բովանդակության տնօրենը նաեւ չի հայտնել՝ արդյոք սկսվե՞լ են սերիալի շարունակության նկարահանումները, թե՞ ոչ։



© NEWS.am STYLE