Մեքսիկայում հանգստից հետո Նաստյա Իվլեեւան կրկին վարակվել է կորոնավիրուսով

18:19   21 հունվարի, 2022

Ռուս բլոգեր Նաստյա Իվլեեւան Մեքսիկայում հանգստից հետո կրկին վարակվել է COVID-19-ով։

«Պատկերացրեք, ես հիվանդացել եմ։ Ծիծաղելին այն է, որ ես պատվաստվել եմ, եւ դա ինձ ոչ մի կերպ չի փրկել։ Իսկ ընկերուհիս երկու պատվաստում ունի եւ գիտե՞ք ինչ։ Նա եւս հիվանդ է»,- պատմել է Իվլեեւան։

Նաստյան 2020թ․-ին արդեն իսկ հիվանդացել է COVID-19-ով։ Վարակվել էին նաեւ նրա ծնողներն ու ռեփեր Էլջեյը։



© NEWS.am STYLE