«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանը՝ գրավիչ կերպարում

23:44   21 հունվարի, 2022

Մոդել, «Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան գրավիչ կերպարում։

272001582_603774640710149_2705176107240039823_n(1).jpg (135 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում գեղեցկուհին կրում է ոտքի հատվածում համարձակ բացվածքով երկարափեշ զգեստ, ինչն էլ ավելի է ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջական են դարձնում բարձրակրունկները։ Մոդելի մազերն արձակված են, ընդգծված շպարով է։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում մոդելը շքեղ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Դայանան արձակել էր մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։

Լուսանկարը՝ @hayk_sardaryan



© NEWS.am STYLE