Սինտիա Նիքսոնը մեկնաբանել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի սիքվելից Քրիս Նոտի մասնակցությամբ տեսարանը հեռացնելը

20:17   21 հունվարի, 2022

Ամերիկացի դերասանուհի Սինտիա Նիքսոնը մեկնաբանել է գործընկերոջ՝ Քրիս Նոտի մասնակցությամբ դրվագը «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակությունից հեռացնելը, հայտնում է Entertainment Tonight-ը։

Մի քանի կին դերասան Քրիս Նոտին մեղադրել է սեռական բռնության մեջ։ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի դերասանուհիները եւս պաշտոնական հայտարարություն էին արել, որով աջակցել էին տուժած կանանց։

«Մեր բախտը բերել է, որ հնարավոր էր կատարել այդ փոփոխությունները։ Եվ կարծում եմ՝ մենք շատ ենք հպարտանում մեր նախագծով»,- նշել է Նիքսոնը։

Քրիս Նոտի հերոսը՝ Միստեր Բիգը, մահացել է «Եվ պարզապես այսպես» նախագծի առաջին էպիզոդում, սակայն ծրագրված էր, որ նա կհայտնվի եզրափակչում։

 



© NEWS.am STYLE