«Մարդիկ դառնում են ուժեղ, երբ միայնակ են»․ Թամարա Գեւորգյան

10:47   22 հունվարի, 2022

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է հրապուրիչ կերպարում։

272166847_673376653663593_5186173843899239276_n.jpg (163 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներում դերասանուհին կրում է սեւ գույնի, կաշվե զգեստ։ Նա արձակել է ալիքավոր հարդարված մազերը, նախընտրել մեղմ շպար։ Դերասանուհու կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ «Մարդիկ թուլանում են այն ժամանակ, երբ վստահ են, որ թիկունքին կա մեկը, ով թույլ չի տա ընկնել: Մարդիկ դառնում են ուժեղ, երբ միայնակ են», - գրել է Թամարա Գեւորգյանը։

270256538_722404645388255_7154169144462163329_n.jpg (220 KB)

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին կանաչ զգեստ էր կրում։ Թամարան արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։ «Աշխարհում միշտ կան մարդիկ, որոնց միջոցով Աստված ձեզ սիրում է»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE