Այզա Դոլմատովան պաշտոնապես փոխել է անունն ու ազգանունը

23:09   21 հունվարի, 2022

Ռեփեր Գուֆի նախկին կինը՝ Այզա Դոլմատովան, որոշել է փոխել անունն ու ազգանունը։ Վերջերս բլոգերը պատմել է, որ անվան փոփոխման փաստաթղթեր է ներկայացրել, իսկ այսօր արդեն վկայական է ստացել։ Այժմ 37-ամյա գործարարն ունի Այզա-ԼիԼունա Այ անունը:

Այզայի խոսքով՝ ինքը երկար ժամանակ երեխաների եւ ծնողների հետ նոր անուն է ընտրել։ Բլոգերը վաղուց հայտարարել է ազգանունը փոխելու մտադրության մասին։ Պատճառը նախկին ամուսնու՝ ռեփեր Գուֆի ազգանունից հրաժարվելն է։

61eab853853cde454a0d33d4-900x.jpg (240 KB)

«Ես ցանկանում էի դուստր ունենալ, բայց հրաժարվեցի այդ գաղափարից եւ ընդունեցի այն փաստը, որ չափազանց մեծ են երեխա ունենալու համար։ Տարիներ շարունակ դստերս համար գլխումս պտտվում էր Լիլունա անունը։ Իհարկե, անհասկանալի է, թե էլ ինչ կլինի իմ կյանքում, եւ հանկարծ հանդիպեմ մեկին, ում հետ կցանկանամ կիսել կյանքս, կցանկանամ կրկին մայրանալ։ Եվ եթե դուստր ունենամ, ապա անունը կլինի Լիլունա։ Շատ լուրջ պատճառներով չեմ կարող կրկին վերցնել իմ օրիորդական ազգանունը: Չեմ կարող դա մեկնաբանել։ Ինձ շատերն Այ են անվանում՝ կրճատելով իմ անունը։ Այզան թարգմանաբար «նման է լուսնին», Այը թյուրքական լեզուներից թարգմանվում է որպես «լուսին»։ Իսկ ճապոներենից թարգմանաբար Այը նշանակում է «Սեր»։ Այո, ամեն ինչ անմիտ է հնչում եւ ես ամաչում եմ: Բայց դա ամենասարսափելին չէ, ինչ ես արել եմ իմ կյանքում։ Ես նորովի եմ ապրում՝ ազատվելով անցյալից, վիրավորանքներից, ցավից, սիրուց, մնացել են միայն հիշողություններ։ Իմ ծնողները եւ երեխաները սիրում եմ իմ անունը։ Մենք միասին ենք ընտրել այն», - Այզայի խոսքը մեջբերում է Super-ը։



© NEWS.am STYLE