«Տարբերվող»․ Մարինկա Խաչատրյանի եթերային կերպարը

13:43   22 հունվարի, 2022

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։

272163846_134100679081166_7715418568288695486_n.jpg (180 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Մարինկան կրում է սպիտակ գույնի, համարձակ դեկոլտեով, երկարափեշ զգեստ։ Դերասանուհին արձակել է մազերը, ընտրել ընդգծված շպար։ Հրապարակումը դերասանուհին չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Տարբերվող», «Նրբություն»։

271874036_3187674764810753_4890831142753854096_n.jpg (238 KB)

Օրերս տեղադրված կադրերում Մարինկան սեւ հուդի էր կրում, որը համադրել էր բաց գույնի ջինսե տաբատի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դերասանուհին դրական խոսքեր էին ուղղել․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE