Ինչու է Քանյե Ուեսթը սպառնում Netflix-ին

15:11   22 հունվարի, 2022

Նախօրեին հայտնի է դարձել, որ Netflix-ը վավերագրական ֆիլմ է նկարահանել՝ նվիրված Քանյե Ուեսթին։ Ժապավենը ստացել է «Jeen-Yuhs: A Kanye Trilogy” անվանումը: Առաջին մասը համահունչ է «genius» (հանճար) բառին, իսկ երկրորդը թարգմանվում է որպես «Քանյեի եռերգություն»: Իսկ հիմա հայտնի է դարձել, որ սթրիմինգային ծառայությունը նրա հետ չի հաստատել ֆիլմի վերջնական տարբերակը։

«Ես ուզում եմ դա ասել սիրալիր եւ վերջին անգամ։ Ես պետք է վերջնական խմբագրումներ մտցնեմ եւ հաստատեմ այս ֆիլմը մինչեւ այն Netflix-ում թողարկվի», - գրել է Ուեսթն իր Instagram-ում: «Անմիջապես ինձ խմբագրման հնարավորություն տվեք, որպեսզի ես կարողանամ պատասխանատվություն ստանձնել իմ սեփական պատկերի համար: Նախապես շնորհակալություն», - ավարտել է նա։

Ֆիլմը նկարահանել են ռեժիսորներ Քոուդի Սիմոնսը եւ Չիկե Օզան, որոնք նախկինում աշխատել են ռեփերի տեսահոլովակների վրա։ Առաջին ֆիլմի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 16-ին Netflix-ում, մյուս երկու մասերը հերթականությամբ դուրս կգան հաջորդ երկու շաբաթվա ընթացքում: Առաջին ֆիլմը կցուցադրվի նաեւ ԱՄՆ-ի կինոթատրոններում եւ «Սանդենս» կինոփառատոնում, որը տեղի կունենա հունվարի 20-30-ը:

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE