Քրիստինա Ասմուսը խոստովանել է, որ լուրջ կախվածություն ունի եւ օգնություն է խնդրել

16:17   22 հունվարի, 2022

Քրիստինա Ասմուսն Instagram-ում պատմել է իր դժբախտության մասին։ Դերասանուհին խոստովանել է, որ կախվածության մեջ է նիկոտինից: «Տեքստ» ֆիլմի 33-ամյա աստղը կյանքում առաջին անգամ ծխախոտ է փորձել մի քանի ամիս առաջ. դա պահանջում էր նոր դերի համար։ Աստիճանաբար սովորություն է դարձել, այնպես, որ հիմա չգիտի՝ ինչպես հրաժարվի դրանից։

- Ամռանը նկարահանվել եմ «Լյուսյա» նախագծում, որտեղ կերտել եմ մի կերպար, որը գրեթե ամեն կադրում ծխում է, խմում է։ Դե, նման բաներ, - պատմել է Քրիստինան։ - Ես կարծում էի, որ կարեւորը վստահ դեմք ունենալն է։ Բայց ոչ այս իրավիճակում։ Դերասաններից մեկը տեսավ, թե ինչպես էի փորձում ծխել նախքան նկարահանումները, եւ ասաց. «Ասես հինգերորդ դասարանի աշակերտուհի լինես։ Երեւում է՝ չես ծխում»։ Դե, իմ ներքին պերֆեկցիոնիստն անմիջապես կատաղեց եւ սկսեցի սովորել դա անել ազնիվ։ Նկարահանումների գրեթե ամեն փուլում ես պետք է ծխեի։ Ինձնից անկախ սկսեցի դա անել նաեւ կադրից դուրս։ Իսկ հետո գնեցի առաջին տուփը... եւ ահա արդեն 7 ամիս ես ծխում եմ.....

Դերասանուհին չէր պատկերացնում, որ կարող է իսկապես ներքաշվել ծխելու գործընթացի մեջ։ Քրիստինան հասկանում է, որ հիմարություն է արել եւ հետեւորդներին խոստանում է, որ անպայման կթողնի: Ճիշտ է, կարծես ինքը դեռ չգիտի, թե երբ կլուծվի այդ հարցը։

- Ես ընդհանրապես չէի հավատում այդ կախվածությանը, քանի դեռ չբախվեցի ինքս։ Կարծում էի, որ մարդիկ չեն հրաժարվում այն պատճառով, որ չեն ուզում, - խոստովանել է դերասանուհին: - 33 տարեկանում ավելի մեծ հիմարություն անել հնարավոր չէր։ Լավ նորություն։ Ես հրաժարվում եմ։ Երկուշաբթի օրվանից։ Ոչ, հաջորդ․․․ Դե, լավ, առավելագույնը փետրվարին՝ ծանր նախագծից հետո: Օգնեք։

Բաժանորդները մեկնաբանություններում կարեկցել են դերասանուհուն եւ կիսվել են խորհուրդներով։ Շատերը հիշել են իրենց սեփական փորձը:

Աղբյուրը՝ Комсомольская Правда



© NEWS.am STYLE