Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել (ֆոտո)

11:00   22 հունվարի, 2022

Դերասան Առնոլդ Շվարցենեգերը ավտովթարի է ենթարկվել, գրում է TMZ-ը։

780e4f3de9d44f1b8b079b67c4d54b5e.jpg (121 KB)

Հաղորդվում է, որ Շվարցենեգերը վարել է Yukon մակնիշի սեւ ամենագնաց եւ բախվել է կարմիր Prius-ին: Բախման հետեւանքով ամենագնացը մասամբ հայտնվել է Prius-ի վրա, ինչպես նաեւ հարվածել է հարեւանությամբ գտնվող Porsche Cayenne-ին, հաղորդում է Gazeta.ru-ն։  

8611c1b8e89347c2983c4313141fb4a4.jpg (145 KB)

Ականատեսների խոսքով՝ վթարը նման է եղել «ֆիլմի հնարքի», իսկ բախումն այնքան ուժեղ էր, որ դերասանի մեքենայում բացվել են անվտանգության բարձիկները։

ba2efeeb50ac4422ba55a62af2f1a0e7.jpg (137 KB)

Նախնական տվյալներով՝ Շվարցենեգերը չի տուժել։ Prius-ի ղեկին գտնվող կինը վիրավորվել է, նրան հիվանդանոց են տեղափոխել վնասվածքներով, մասնավորապես՝ գլխի ուժեղ արյունահոսությամբ:

83df1a5b78f04d22895cc1a7fdc892d1.jpg (174 KB)

Աղբյուրի տվյալներով՝ դերասանը «խորապես մտահոգված է» տեղի ունեցածով եւ ցանկանում է անձամբ այցելել տուժածին։

59c3d830c0824fe5b106998408ac2170.jpg (112 KB)

Լուսանկարները՝ TMZ



© NEWS.am STYLE