«Մինչեւ 2023 թվականը»․ Լիլիթ Բասյանը խոսել է ամուսնության մասին

12:38   22 հունվարի, 2022

Սննդաբան Լիլիթ Բասյանի ամուսնությունը սարերի հետեւում չէ։ Սպասվող իրադարձության մասին նա հայտնել է հետեւորդների հետ հարց ու պատասխանի ժամանակ։

271814953_456798912706522_413409034527783398_n-1.jpg (145 KB)

Ինստգարամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, Լիլիթը սիրելիի հետ հոլովակ է հրապարակել, որին կից պատասխանել է «ե՞րբ է ամուսնանալու» հարցին։ Երիտասարդ մայրիկը գրել է․ «Մինչեւ 2023 թվականը»։

271245583_1323545131476318_2678806868445270502_n.jpg (164 KB)

Նշենք, որ օրերս հրապարակված լուսանկարում Լիլիթը պատկերված էր որդու՝ Ալեքսի հետ։ Մայր ու որդի կադրում ջերմ գրկախառնված էին։ Հրապարակման մեկնաբանություններում Լիլիթը ներկայացրել էր իր բանաստեղծությունը, որն ուղղված էր որդուն։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրանց դրական խոսքեր գրել։



© NEWS.am STYLE