Ռեփեր Մոտը հեռանում է Black Star-ից

13:11   22 հունվարի, 2022

Ռեփեր Մոտը (Մատվեյ Մելնիկով) պատրաստվում է 9 տարվա համագործակցությունից հետո հեռանալ Black Star լեյբլից, հաղորդում է PeopleTalk-ը:

Պարբերականի տվյալներով՝ արտիստին հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել լեյբլի ղեկավարության հետ։ Սպասվում է, որ Մոտի նոր պրոդյուսերը կլինի նրա կինը՝ Մարիա Մելնիկովան։

Black Star-ի հիմնադիր Պաշուն (Պավել Կուրյանով) հաստատել է, որ Մոտը հեռանում է լեյբլից: Նրա խոսքով՝ 2021 թվականի ընթացքում արտիստի համար «ստեղծվել է հինգ մեծ ռելիզներից բաղկացած նոր թռիչքուղի», հետագա ճանապարհը երաժիշտը կշարունակի ինքնուրույն:



© NEWS.am STYLE