«Սիրահարված եմ այս քաղաքին»․ Զարուհի Բաբայանի երեւանյան street style-ը

14:31   22 հունվարի, 2022

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր հոլովակ է հրապարակել, որում ներկայացել է ձմեռային ոճային կերպարում։

View this post on Instagram

A post shared by Zaruhi Babayan (@zaruhibabayanofficial)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել կաշվե տաբատով, ինչը համադրել է թրենդային բուզի, սպորտային կոշիկների հետ։ Զարուհու կերպարն ամբողջական են դարձնում վանդակավոր պրինտով վերարկուն, նորաձեւ գլխարկը։ Երգչուհու մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Սիրահարված եմ այս քաղաքին», - գրել է նա։

268234896_445183443714197_5493362179360798953_n.jpg (111 KB)

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում տաղանդավոր երգչուհին կրում էր սեւ բլուզ, նույն երանգի կաշվե տաբատ, որոնք համադրել էր բաց երանգի, ոճային երկարաճիտների հետ։ Զարուհին արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նախընտրել նվազագույն շպար։ «Երանի 2022-ը լինի խաղաղության եւ հաջողությունների տարի», - գրել էր նա։



© NEWS.am STYLE