«Մի վազիր երջանկության հետեւից. այն միշտ գտնվում է քո ներսում»․ Լիլիթ Կարապետյան

16:41   22 հունվարի, 2022

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։

272290991_1078634929657105_3947254366303403385_n(1).jpg (124 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին կերպարանք է ընդունել նստած։ Նա կրում է սեւ գույնի զգեստ, ինչն ընդգծել է սլացիկ ոտքերը։ Լիլիթն արձակել է մազերը, նախապատվությունը տվել է նվազագույն շպարին։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում նա մեջբերել է Պյութագորասին՝ գրելով․ «Մի վազիր երջանկության հետեւից. այն միշտ գտնվում է քո ներսում»:

Lilit Karapetyan.JPG (195 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին մուգ գույնի զգեստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, վառ շպարով էր։ Կերպարն ամբողջական էր դարձնում խոշոր աքսեսուարը։ Երգչուհու ձեռքին ծաղկեփունջ էր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել երգչուհուն․ «Գեղեցկուհի»։  



© NEWS.am STYLE