Տոպ, կաշվե տաբատ․ Շողեր Թովմասյանի լուսանկարը Լաս Վեգասից

19:43   22 հունվարի, 2022

Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով սպորտային կերպարում։

272205869_303242608433199_6264469772939893999_n(1).jpg (292 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է տոպ, ինչը համադրել է կաշվե տաբատի եւ երկարաճիտների հետ։ Նա արձակել է մազերը, նվազագույն շպարով է։ Շողերի կերպարն ամբողջական են դարձնում ոճային պայուսակն ու արեւային ակնոցը։ Հրապարակումը նա չի մակագրել։

270299790_6720278821380605_3169911850589409171_n.jpg (96 KB)

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Շողերը պատկերված էր ամուսնու՝ դերասան, շոումեն Գրիշա Աղախանյանի եւ իրենց որդու հետ։ Կադրում նրանք ջերմ գրկախառնված էին։ «Իմ եւ ընտանիքիս կողմից շնորհավորում եմ Նոր տարին։ Շնորհակալ եմ, Աստված, ամեն ինչի համար»,- սեւ-սպիտակ լուսանկարը մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE