«Արդեն 20 տարի միասին»․ Իրինա Թովմասյանն՝ ամուսնու հետ

20:38   22 հունվարի, 2022

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։

272163733_309697381094746_862072408949557004_n(1).jpg (184 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում ամուսինները կերպարանք են ընդոեւնել սեղանի շուրջ։ Երիտասարդ մայրիկը կրում է վանդակավոր պրինտով տաբատ, բաց երանգի հաստ բլուզ։ Իրինան արձակել է մազերը, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում գլխարկը։ «Արդեն 20 տարի միասին։ Սիրում եմ քեզ անսահման», - գրել է Իրինան ու նշել է ամուսնու էջը։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում գեղեցկուհին պատկերված էր մայրիկի հետ։ Մայր ու դուստր ջերմ գրկախառնված էին։ Իրինան կրում էր կապույտ երանգի հուդի։ Նրա մազերն արձակված էին, նախընտրել էր նվազագույն շպար։ «Իմ մամա, միայն ես գիտեմ, թե որքան եմ քեզ սիրում», - գրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE