Ձմեռային կերպար․ Ռոզի Ավետիսովայի հրապարակումը՝ Դիլիջանից

21:49   22 հունվարի, 2022

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, որն այս շրջանում նկարահանվում է «Երդում» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

272240257_462582435481805_8962013472208735336_n.jpg (154 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրն արվել է Դիլիջանում։ Դերասանուհին կրում է սեւ գույնի, երկար փքաբաճկոն, ինչը համադրել է երկարաճիտների, բաց երանգի տաք գլխարկի հետ։ Ռոզին արձակել է մազերը, նվազագույն շպարով է։ Հրապարակումը նա չի մակագրել։  

271418646_211443574531810_4615754410848972852_n(1).jpg (159 KB)

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին կրում էր սեւ բլուզ։ Նրա մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր ընդգծված շպարին։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «տաղանդավոր գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE