Vatche զարդերի դասական դիզայնը (ֆոտո)

20:48   9 նոյեմբերի, 2012

Vatche հանրահայտ ոսկերչական բրենդը ստեղծվել է հայկական ծագումով տաղանդավոր դիզայներ Վաչե Աղաջանյանը։ Նա զարդերը նախագծել սկսել է դեռեւս վաղ պատանկերության տարիներին եւ 18 տարեկանում ոսկերչության մեջ արդեն իսկական պրոֆեսիոնալ էր։ Երկու տարի Վաչեն աշխատել է ԱՄՆ-ում ամենահարգված ֆիրմաներից մեկում, իսկ 1988-ին հիմնել է Eclipse Jewelry Corporation – ը, ընկերություն, որին էլ պատկանում է Vatche բրենդը։ Վաչեն ինքն է զբաղվում իր ընկերության աշխատակիցների ուսուցմամբ, նրան հաջողվել է հավաքել մասնագետների լավ թիմ, ում համար աշխատանքի որակն առաջնային է։ Յուրաքանչյուր զարդի համար ընկերությունը ցմահ երաշխիք է տալիս։  

Ընկերության ոսկերիչները պատրաստում են նրբագեղ, դասական ոճի զարդեր։ Vatche-ի զարդերը վայելչագեղ են ու ոճային։ Vathce մարկայի ներքո թողարկվում է զարդերի մի քանի գիծ, որոնց թվում հարսանեկան եւ տղամարու համար նախատեսված զարդերն են։ 

Vatche-ի վարպետները զարդերը պատրաստում են ավանդական մեթոդներն ու նոր տեխնոլոգիաները համակցելով։ Վարպետի ձեռքն անպայման կպնում է յուրաքանչյուր զարդին, ձեռի աշխատանքին ոչ մի տենոլոգիա չի փոխարինի։ Զարդերի ստեղծման համար կիրառվում են ժամանակակից սարքավորումներ, զոդումն արվում են լազերով, կիրառվում է համակարգչային մոդելավորում։

Լուսանկարը՝ Vatche պաշտոնական կայքից



© NEWS.am STYLE