Բրիթնի Սփիրսը զարմացրել է մազերի նոր գույնով (ֆոտո)

22:06   22 հունվարի, 2022

Բրիթնի Սփիրսн իր Instagram-ում հրապարակել է նոր լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնցում ներկայացել է նոր սանրվածքով: Փոփ աստղը բոլորի համար անսպասելի իր շիկահեր մազերը ներկել է բաց մանուշակագույն: Երգչուհին նախկինում էլ է փորձարկել գույնի հետ, բայց ամենից հաճախ նախընտրում էր «բնական» երանգներ։ Մի քանի անգամ նա ավելացրել է գունավոր մազափնջեր՝ չհամարձակվելով կտրուկ փոփոխության։

Нет описания.

Երգչուհին խոստովանել է, որ դա արել է հաճույքի համար։ «Ես ձանձրանում էի, եւ իմ մանիկյուրի մասնագետն ասաց, որ անեմ սա, - պարզաբանել է Բրիթնին։ Եվ ահա արդյունքը, բայց ես վստահ չեմ, որ ինձ դուր է գալիս»։ Սփիրսը թարմացրել է իր կերպարը փեսացուի՝ Սեմ Ասգարիի հետ հանդիպման նախօրեին։ Ռոմանտիկ երեկոյի համար նա ընտրել է կիպ-մինի զգեստ եւ բարձրակրունկներ։



© NEWS.am STYLE