«Քնելու ժամանակն է»․ Արփի Գաբրիելյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

22:36   22 հունվարի, 2022

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ։

272299857_448449163627461_633071414499262463_n.jpg (68 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Արփիի մազերը հավաքված են, առանց շպարի է։ «Քնելու ժամանակն է», - հրապարակմանը կից գրել է երիտասարդ մայրիկը։

271922835_481091560042058_8443812112622333616_n.jpg (92 KB)

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Արփին սպիտակ զգեստ էր կրում, որը բաց է ուսի հատվածում։ Արփին արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու արտահայտիչ շպար էր ընտրել։ Կերպարն ամբողջացնում էին խոշոր ու փայլուն աքսեսուարները։ «Ոչինչ չի կարող կանգնեցնել ինձ։ Թույլ մի տվեք, որ ինչ-որ բան կանգնեցնի ձեզ»,- մեկնաբանություններում գրել էր Արփին։



© NEWS.am STYLE