«Ինձ անհաջողակ էի զգում». ինչու էր Էմիլի Ռատակովսկին ցանկանում հեռանալ մոդելային բիզնեսից

23:06   22 հունվարի, 2022

Էմիլի Ռատակովսկին մոդելային բիզնեսում հաջող կարիերա է կառուցել։ Մոդելը հասցրել է աշխատել Dolce & Gabanna-ի, Savage X Fenty-ի, Versace-ի եւ այլ բրենդերի հետ։ Դժվար է հավատալ, բայց չնայած դրան՝ աստղն իրեն «անհաջողակ» էր համարում։

Էմիլին իր կարիերան սկսել է 14 տարեկանում։ «Շատ անգամներ եմ եղել, երբ ինձ անհաջողակ էի զգում։ Ընդհանուր առմամբ, ես շատ քննադատաբար եմ վերաբերում ինձ։ Կարիերայիս հենց սկզբում, եթե ես չէի ձախողում քաստինգը, կարծում էի, որ իմ կյանքը քանդվում է», — հիշում է նա։

Տարիներ անց Ռատակովսկին սովորել է օբյեկտիվորեն վերաբերել իր աշխատանքին։ Իսկ մինչ այդ, երբ մոդելը կասկածում էր իր ուժերի վրա, նա անմիջապես մտածում էր մոդելային բիզնեսն ընդմիշտ թողնելու մասին։ «Մի օր ես գրեթե հեռացա։ Ես մտածեցի, որ լավ կլիներ նկարիչ դառնամ, ես միշտ ցանկացել եմ, բայց այդպես էլ չհաջողվեց հեռանալ», — հիշում է նա։

Աղբյուրը՝  PeopleTalk



© NEWS.am STYLE