Գողություն. Ջիջի Հադիդը կրկնօրինակել է բանաստեղծ Աննա Եգոյանի հայկական ազգային տարազով կերպարը (ֆոտո)

09:00   23 հունվարի, 2022

Ռուսաստանաբնակ բանաստեղծ եւ ասմունքող Աննա Եգոյանն իր Instagram-ում նոր հրապարակում է արել, որում պաղեստինա-հոլանդական ծագում ունեցող աշխարհահռչակ ամերիկացի մոդել Ջիջի Հադիդը կրկնել է հայկական «տարազով» նրա կերպարը: Նշենք, որ լուսանկարն Աննան իր միկրոբլոգում տեղադրել էր դեռեւս 2020 թվականի հուլիսի 10-ին, երբ մասնակցել է «Nairyan Girls» նախագծին։

271946458_629764738267457_815760419903263248_n.jpg (57 KB)

Հրապարակմանը կից Աննան պատմել է, թե որքան կարեւոր է լինել հայ եւ պահպանել սեփական ժողովրդիդ ավանդույթները։ Ինչ վերաբերում է Ջիջի Հադիդի լուսանկարին, ապա մի քանի ժամ առաջ դրանով կիսվել է մոդելի հայրը՝ Մոհամեդ Հադիդը։ «Պարզապես Ջիջի Հադիդը», - մակագրել է նա հրապարակումը՝ հավելելով Princess of Nazareth հեշթեգը: «Հետաքրքիր է», - բազմանշանակ գրել է Աննան։

5236..png (374 KB)

Ջիջիի լուսանկարներն այժմ ակտիվորեն մեկնաբանում են սոցցանցերի հայ օգտատերերը, որոնք չեն թաքցնում գրագողության վերաբերյալ իրենց վրդովմունքը։ Նրանցից շատերը նաեւ ենթադրել են, որ դա հենց Աննայի լուսանկարն է, իսկ ամերիկյան մոդելի դեմքը ֆոտոմոնտաժի արդյունքն է:

Տարազ.png (343 KB)



© NEWS.am STYLE