Քլոե Քարդաշյանը Տրիստան Թոմփսոնին մերժել է տեղափոխվել իր առանձնատուն

23:13   23 հունվարի, 2022

Քլոե Քարդաշյանի եւ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի վերամիավորման հերթական փորձը կրկին ձախողվել է։ Քլոե Քարդաշյանն իր երեխայի հորը մերժել է տեղափոխվել իր առանձնատուն։ Ըստ աղբյուրների, Քլոեն իր նախկին սիրեցյալին ասել է, որ այլեւս չի ցանկանում նրան տեսնել իր տանը, առավել եւս՝ ապրել մեկ հարկի տակ:

Սիրելիների միջեւ անցած «սեւ կատուն» այս անգամ դարձել է մարզիչ Մորալի Նիկոլսը, որը նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարել էր, որ բասկետբոլիստն իր երեխայի հայրն է: Դա հաստատել է նաեւ ԴՆԹ-ի թեստը, որի արդյունքները  Տրիստանը հրապարակել էր հունվարի սկզբին սոցցանցերում ՝ դրանով իսկ ընդունելով հայրությունը։

Նա հրապարակավ ներողություն է խնդրել Քլոեից, որի հետ հարաբերությունների ժամանակ նա ունեցել է այս սիրավեպը:

Քլոե, դու արժանի չես այս ամենին։ Դու արժանի չես այն ցավին եւ նվաստացմանը, որը ես քեզ պատճառեցի: Դու արժանի չես այն վերաբերմունքին, ինչ ստացել ես իմ կողմից այս բոլոր տարիների ընթացքում: Ես խորը հարգանք ու սեր եմ տածում քո հանդեպ։ Կրկին, ես աներեւակայելի ափսոսում եմ, - ասել էր նա։

Քլոեն եւ Տրիստանը լավ հարաբերություններ ունեին, նախքան Մորալի հղիության մասին լուրը, եւ նախատեսում էին միասին ապրել: Այժմ Տրիստանը ստիպված կլինի Էնսինոյում գտնվող իր տունը հանել վաճառքից, քանզի նրա տեղափոխումը Քլոեի տուն այժմ անհնար է: Նա, իրոք, վիրավորված եւ վշտացած է, իսկ մարզիկի հրապարակային ներողությունը ոչ մի կերպ չի օգնում։ Աստղի համար դա շատ դառը հաբ է, որ պարզապես կուլ տալ հնարավոր չէ։ Այժմ նա իրեն ճնշված է զգում եւ ոչ մի կերպ չի կարողանում ազատվել դեպրեսիայից։

Աղբյուրը՝ Hellomagazine



© NEWS.am STYLE