Արքայազն Ուիլյամն ակնարկել է, որ այլեւս չի ցանկանում երեխաներ ունենալ

15:07   23 հունվարի, 2022

Հունվարի 20-ին Քեյթը եւ Ուիլյամն այցելել են Clitheroe Community հիվանդանոց: Բժշկական անձնակազմի հետ զրույցից հետո նրանք մեկնել են Լանքաշիրի եկեղեցի, որտեղ զրուցել են կամավորների եւ անձնակազմի հետ։ Դքսուհուն հատկապես հետաքրքրել է Տրուդիի եւ Ալաստեր Բարի ընտանիքը, մասնավորապես՝ նրանց փոքրիկը Անաստասիան։

Քեյթը խնդրել է թույլ տալ փոքրիկին գրկել, իսկ երբ նրան թույլ են տվել դա անել, չի կարողացել թաքցնել իր ուրախությունը։  Նա ժպիտով նայել է երեխային։ Ուիլյամն էլ բաց չի թողել կատակելու հնարավորությունը։ «Կնոջս գաղափար մի տվեք», - երեք երեխաների հոր խոսքը մեջբերում է People պարբերականը։ Նա ակնարկել է, որ դեռ չի ուզում չորրորդ ժառանգորդին։  Իսկ երբ դքսուհին երեխային տվել է ծնողներին, Եղիսաբեթ Երկրորդի թոռը նրանց ասել է. «Նրան (Քեյթ Միդլթոն-խմբ.) Ձեզ հետ մի տարեք»։

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը երեք երեխա ունեն՝ 8-ամյա Ջորջը, 6-ամյա Շառլոտան եւ 3-ամյա Լուին։ Ամուսինները համացանցի օգտատերերին հազվադեպ են  ուրախացնում ընտանեկան կադրերով եւ գրեթե չեն կիսվում ժառանգների կյանքի պատմություններով՝ փորձելով նրանց զերծ պահել մամուլի ավելորդ ուշադրությունից: Պարզվել է, որ Քեմբրիջի դուքսերն առաջիկայում համալրում չեն նախատեսում։

Աղբյուրը՝ Graziamagazine



© NEWS.am STYLE