Թագավորական ընտանիքը չի ցանկանում, որ Մեգան Մարքլն ու արքայազն Հարին այցելեն Բրիտանիա

11:19   23 հունվարի, 2022

The Sun պարբերականը հայտնում է, որ թագավորական ընտանիքը նրանց բոլորովին չի սպասում։ Միապետները վախենում են, որ Մեգանը  «հերթական շոուն» կկազմակերպի: Թագավորական կենսագիր Ինգրիդ Սյուարդի խոսքով՝ եթե Սասեքսի դուքսները որոշեն չգալ, ապա հակառակը՝ «ամեն ինչ հեշտությամբ կհաղթահարվի»:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ են մտածում այդ հայտարարության մասին իրենք՝ Մեգանը եւ Հարին։ Ոչ վաղ անցյալում արքայազնը խնդրել էր իրեն թագավորական թիկնազոր տրամադրել Մեծ Բրիտանիայի այցի ժամանակ, ամենայն հավանականությամբ, նա մտադիր էր այցելել երկիր:

Ավելի վաղ սպասվում էր, որ գարնանը Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին վերջապես կայցելեն Մեծ Բրիտանիա՝ հարգելու Հարիի պապիկի՝ արքայազն Ֆիլիպի, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսնու հիշատակը:Նա մահացել է 2021 թվականի սկզբին։ Շուտով Վեսթմինսթերյան աբբայությունում նրա պատվին հոգեհանգստյան ծառայություն է նախատեսվում։

 

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE