«Փակ կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով». Բույնովն իրեն ցույց է տվել վիրահատական սեղանին պառկած (վիդեո)

13:09   23 հունվարի, 2022

Երգիչ Ալեքսանդր Բույնովը տեսանյութ է հրապարակել Instagram-ում, որտեղ ցուցադրել է իր ձեռքի վիրահատության գործընթացի մի մասը: Վիրաբուժական միջամտության անհրաժեշտությունն առաջացել է արտիստի վնասվածքից հետո: Բույնովի խոսքով՝ նա ընկել է աստիճաններից, երբ շտապել է շան հետեւից։

«Ձախ ճառագայթային ոսկրային դիստալ էպիֆիզի փակ կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, ձախ ճառագայթային հոդի անկյունային ոսկրերի շիլոիդային պատռվածք ... Բեկորները համադրված են, ամրացված են ասեղներով, վերացված է անկյունային տեղաշարժը», — պատմել է երգիչը։

Տեսագրությունը նա մի քանի մասի է բաժանել։ Երկրորդ հատվածում նա դիմել է իր երկրպագուներին եւ բաժանորդներին։

«Իհարկե, եթե մողեսից պոչը պոկվի, ապա նրա մոտ նորը կաճի։ Եթե մարդու ձեռքը կտրվի, նորը չի աճի: Տեղի կունենա փոքր վիրաբուժական միջամտություն։ Կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Իսկ ձախ ձեռքը խուխրի-մուխրի չէ։ Ինչի՞ համար է այն պետք։ Դաշնամուր նվագելու համար: Այդ պատճառով, երբ այս ամենն ավարտվի, ես դեռ կնվագեմ», - խոստացել է արտիստը։

Իր վնասվածքը երգիչը ստացել է իր գործընկեր՝ Ալեքսանդր Գրադսկու մահվան 40-րդ օրը։

Աղբյուրը՝ 5канал



© NEWS.am STYLE