Hermès աշուն-ձմեռ 2022/23․ տղամարդկանց էլեգանտ կերպարներ՝ Վերոնիկ Նիշանյանի նոր հավաքածուում (ֆոտո)

12:02   23 հունվարի, 2022

Բրենդի գեղարվեստական տնօրեն Վերոնիկ Նիշանյանը հոգացել է, որ աշուն-ձմեռ 2022/23 սեզոնի տղամարդկանց զգեստապահարանը նրբագեղ լինի եւ միաժամանակ աներեւակայելի գործնական։

Hermès осень-зима 2022/23 фото № 1

Hermès осень-зима 2022/23 фото № 2

Hermès осень-зима 2022/23 фото № 3

Hermès осень-зима 2022/23 фото № 4

Հունվարի 11-ին Փարիզում կայացած Նորաձեւության շաբաթվա ընթացքում Hermès-ի աշուն-ձմեռ 2022/23 սեզոնի տղամարդկանց նոր հավաքածուն կարելի է համարձակորեն համարել գործողության ուղեցույց: Բրենդի ստեղծագործական տնօրեն Վերոնիկ Նիշանյանը պոդիումում ցուցադրել է տղամարդկանց նրբագեղ եւ աներեւակայելի գործնական զգեստապահարանի գլխավոր հայլայթերը, որոնք պետք է ձեռքի տակ լինեն ինչպես աշնանն, այնպես էլ ձմեռանը: Նախ, դրանք ծավալային բաճկոններ, վերարկուներ եւ մորթյա վերնազգեստներ են, որոնք ի զորու են փրկել քամուց։

Hermès осень-зима 2022/23 фото № 5

Hermès осень-зима 2022/23 фото № 6

Hermès осень-зима 2022/23 фото № 7

Hermès осень-зима 2022/23 фото № 8

Երկրորդ, դա հարմարավետ տրիկոտաժ է․ ասիմետրիկ բարձր վզով սվիտերներ, վառ կարդիգաններ եւ գրպաններով ջեմփերներ։

Hermès осень-зима 2022/23 фото № 9

Hermès осень-зима 2022/23 фото № 10

Hermès осень-зима 2022/23 фото № 11

Hermès осень-зима 2022/23 фото № 12

Հավաքածուի հիմնական գույները դարձել են հյութալի նարնջագույնը (Hermès տան ֆիրմային երանգը), նուրբ կապույտը, հագեցած կանաչը, նուրբ բեժը, վարդագույնը:

Hermès осень-зима 2022/23 фото № 13

Hermès осень-зима 2022/23 фото № 14

Hermès осень-зима 2022/23 фото № 15

Hermès осень-зима 2022/23 фото № 16

 Կաշվե եւ բրդյա կոստյումի անթերի հավաքածու Վերոնիկ Նիշանյանն առաջարկում է կրել բարձր վզով ատլասե բլուզներով, ինչպես նաեւ նորաձեւության տան ֆիրմային մետաքսե գլխաշորերով, որոնք կապվում են բաճկոնների վրայից։ Հավաքածուի կարեւոր մասն է լեգենդար Hermès-ի պատկերով աքսեսուարները՝ կրծքազարդերը։ 

Աղբյուրը՝ Instyle.ru

Լուսանկարները՝ Imax Tree



© NEWS.am STYLE