«Դու ես հեղինակը քո գեղեցիկ կյանքի»․ Նաիրա Մովսիսյան

12:44   23 հունվարի, 2022

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպորտային կերպարում։

272356318_335830648452294_6072801247944063775_n(1).jpg (116 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրն արվել է օդանավակայանում։  Դերասնաուհին կրում է շագանակագույն սպորտային կոստյում, ինչը համադրել է ոճային գլխարկի հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։

«Երբ ակամա ժպտում ես՝ նայելով քեզ հայելուն եւ հասկանալով, որ դու ես ընտրված քո կյանքը կերտելու։

Ուրիշ ոչ մեկ քո փոխարեն չի ապրի քո հույզերը, զգացողություններն ու կյանքը։

Դու ես հեղինակը քո գեղեցիկ կյանքի։

Գունեղ, դրական եւ ուժեղ. ես սկսել եմ արդեն սիրել էդ բառը`ուժեղ։

Սիրեք ձեր կյանքի ամեն վայրկյանը, գնահատեք, դիմացինին կամեցեք լավագույնը, որովհետեւ Աստված էլ քեզ համար է կամենում։

Եվ չմոռանաք շնորհակալ լինել, որ ձեզ է ընտրել Երկիր մոլորակում արարել». – գրել է Նաիրան։

271349008_3105401239718260_3801281721604429963_n.jpg (201 KB)

Նշենք, որ օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին պուտավոր զգեստ էր կրում, որը համադրել էր սեւ բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դերասանուհին դրական խոսքեր էին ուղղել․ «Սիրուն»։



© NEWS.am STYLE