«Թող Ձեր կիրակին լի լինի դրական էներգիայով եւ էմոցիաներով»․ Սոֆի Մխեյանի լուսանկարները Դիլիջանից

11:41   23 հունվարի, 2022

Սոֆի Մխեյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հետեւորդներին ներկայացել է ձմեռային կերպարում։

View this post on Instagram

A post shared by Sofi Mkheyan (@sofimkheyan)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերն արվել են Դիլիջանում՝ գեղեցիկ ձյունածածկ վայրում։ Երգչուհին կրում է կապույտ երանգի սպորտային կոստյում, մանուշակագույն երանգի երկար փքաբաճկոն, երկարաճիտներ, իսկ կերպարն ամբողջական է դարձնում գլխարկը։ Նրա մազերն արձակված են, առանց շպարի է։

 «Դիլիջանյան ջերմ բարի լույս) եւ թող ձեր կիրակին լի լինի դրական էներգիայով եւ էմոցիաներով) կարող եք հարցեր գրել ներքեւում քիչ ավելի ուշ կպատասխանեմ», - դիմելով երկրպագուներին՝ գրել է Սոֆի Մխեյանը։

«Ես արդեն Երևանում եմ՝ իմ ամենասիրելի քաղաքում և սկսել եմ աշխատանքային շաբաթս, շուտով՝ նորություններ, նոր երգեր ու էլի լիքը լիքը հետաքրքիր փոստեր։

հ.գ. լուսանկարս օրեր առաջ արված, մի սքանչելի, արևային Եգիպտոսյան առավոտ, թող մնա էջումս, ինձ ու ձեզ լավ տրամադրություն փոխանցի։

Օրդ թող բարի լինի, սիրելի հետևորդ»,- ավելի վաղ գրել էր նա։



© NEWS.am STYLE