«Թող որ բոլորիս կյանքը պատված լինի սիրով, խաղաղությամբ ու առողջությամբ»․ Հասմիկ Խոջյան (ֆոտո)

14:51   23 հունվարի, 2022

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։

272276415_1091401101684546_5197893386968356797_n.jpg (268 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել եկեղեցու ֆոնին։ Նա կրում է սեւ զգեստ, որը համադրել է նույն երանգի երկարաճիտների, բաժ վերարկուի հետ։ Դերասանուհին արձակել է ալիքավոր հարդարված մազերը, նվազագույն շպարով է։ Նրա կերպարն ամբողջական է դարձնում վանդակավոր պրինտով շարֆը։ «Թող որ բոլորիս կյանքը պատված լինի սիրով, խաղաղությամբ ու առողջությամբ», - գրել է Հասմիկը, ապա դիմելով հետեւորդներին՝ հարց է ուղղել․ «Իսկ ի՞նչ երազանք ունես դու»։

271879860_702484514449108_7818365100015425858_n(1).jpg (89 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին կերպարանք էր ընդունել ծովափին։ Նա կրում էր դեղին գույնի զգեստ։ Հասմիկն արձակել էր մազերը, նախընտրել՝ նվազագույն շպար։ «Ամառ եմ ուզու՜մ։ Բա դու՞», - գրել էր նա։



© NEWS.am STYLE