«Հայեցի դաստիարակությունը զգացվում է». Ալյոնա Խմելնիցկայան բացահայտել է Քեոսայանի եւ Սիմոնյանի հարաբերությունների մանրամասները

14:24   23 հունվարի, 2022

Դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան, ով մտերիմ է զույգի հետ, չի թաքցնում իր հիացմունքը նախկին ամուսնու նոր ընտանիքի հանդեպ։ Նրա կարծիքով՝ Մարգարիտայի հետ իր նախկին ամուսինը վերջապես երջանկություն է ձեռք բերել։

Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի եւ լրագրող Մարգարիտա Սիմոնյանի հարաբերությունները սկսվել են 2012 թվականին: Զույգը չի շտապում գրանցել հարաբերությունները, թեեւ հասարակության մեջ իրական իդիլիան է ցուցադրում: Դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան, ով նախկինում ամուսնացած է եղել Քեոսայանի հետ, հիանում է իր նախկին ամուսնու ընտանիքով: Նրան հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել Տիգրան Էդմոնդովիչի եւ նույնիսկ ընկերանալ Սիմոնյանի հետ։ Նախօրեին դերասանուհին դարձել է НТВ հեռուստաընկերության «Секрет на миллион» շոուի հյուրը, որտեղ Լերա Կուդրյավցեւային եւ հեռուստադիտողին անկեղծ պատմել է, թե ինչպես է տեսնում այդ հարաբերությունները։

«Չնայած տղամարդկային բոլոր հատկանիշներին՝ Մարգարիտայի հայեցի դաստիարակությունը զգացվում է։ Օրինակ, ամուսնու հանդեպ իր վերաբերմունքը, ընտանիքում ստեղծված մթնոլորտը։ Աշխատավայրում լինելով ղեկավար, տանը նա կարող է ենթարկվել կամ ասել․ «Այո, իհարկե, սիրելիս»։ Ես այդպես չեմ կարող», - ասել է Խմելնիցկայան։

«Նա շատ ուժեղ անձնավորություն է։ Դու զգում ես, որ նա հզոր մարդ է, որը հարցեր է լուծում։ Դա վերաբերում է երեխաներին, կենցաղային խնդիրներին, Տիգրանին։ Աշխատավայրում եւ տանը, հարազատների մոտ ամեն ինչ լավ է եւ դա հիասքանչ է», - ավելացրել է դերասանուհին։

Հիշեցնենք, որ Խմելնիցկայան եւ Քեոսայանը պաշտոնապես բաժանվել են 2014 թվականին, թեեւ այդ պահին ռեժիսորն արդեն կապ ուներ Սիմոնյանի հետ: «Երեք սրտեր» ֆիլմի աստղն ասում է, որ ամուսնու որոշումն անսպասելի չէր նրա համար, քանի որ վերջին տասը տարիներին հարաբերությունները լավագույն ձեւով չէին դասավորվում: Ամուսինները մշտապես վիճել են եւ պարզել հարաբերությունները։ Խմելնիցկայան կարծում է, որ Տիգրան Էդմոնդովիչի հարաբերությունները նոր զուգընկերուհու հետ բոլորովին այլ կերպ են դասավորվում, եւ դա առաջին հերթին Սիմոնյանի վաստակն է:

Աղբյուրը՝ Экспресс газета



© NEWS.am STYLE