«Ոճային»․ Աստղիկ Սաֆարյանի նոր լուսանկարը

15:39   23 հունվարի, 2022

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային ու հմայիչ կերպարում։

272191728_116304727593734_9220427927131623605_n(1).jpg (229 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է թրենդային պրինտով երկարափեշ վերարկու, որը համադրել է կանաչ երանգի բարձրակրունկների։ Աստղիկն արձակել է մազերը, նախընտրել՝ նուրբ շպար։ Երգչուհու կերպարն ամբողջական է դարձնում փոքրիկ պայուսակը։ Հետեւորդներն ու երկրպագուները գնահատել են նրա կերպարն ու բազում դրական մեկնաբանություններ են արել․ «Ոճային»։

272066217_489943485828387_238832525991819388_n.jpg (201 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կապույտ, փայլուն զգեստ էր կրում։ Աստղիկը հավաքել էր մազերն ու վառ շպար էր ընտրել։ «Կապույտը եռագույնից»,- մեկնաբանություններում գրել էր Աստղիկ Սաֆարյանը՝ նշելով, որ լուսանկարներն արվել էին իր «Հայաստան» երգի տեսահոլովակի նկարահանումների ընթացքում։



© NEWS.am STYLE