«Որքան շատ են ձգտում չմեծանալ այդքան այդ ամենը ավելի արագ է լինում»․ Իրինա եւ Լուսինե Թովմասյանների ջերմ հոլովակը

16:37   23 հունվարի, 2022

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանն ընտանեկան տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է քույրիկի՝ գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի հետ։

View this post on Instagram

A post shared by Irina Tovmasyan (@irina_tovmasyan)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում քույրիկները քայլում են ձյունածածկ տարածքով։ Նրանք ձմեռային տաք հանդերձանքով են։ «Ես մի բան եմ հասկացել, որքան շատ են ձգտում չմեծանալ այդքան այդ ամենը ավելի արագ է լինում. Պարզապես պետք է վայելել պահը, ապրել պահը և չմտածել թե ինչ կլինի տասը տարի հետո (սա իհարկե աշխատանքային նպատակներ ունենալը չի ներառում իր մեջ)։ Այդպես քեզ միշտ մանուկ ես զգում և ոչ էլ մտածում ես մեծանալ-չմեծանալու մասին, հատկապես երբ քույրդ՝ մանկությանդ մասնիկը կողքիդ է միշտ։ Ապրեք, ժպտացեք, ապրեցրեք, սիրեք. սա ամենահեշտ բանն է որ կարող է անել մարդը՝ չմտածելով հետոյի մասին», - գրել է Իրինան։

272163733_309697381094746_862072408949557004_n(1).jpg (184 KB)

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Իրինան պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը կերպարանք էր ընդոեւնել սեղանի շուրջ։ Երիտասարդ մայրիկը կրում էր վանդակավոր պրինտով տաբատ, բաց երանգի հաստ բլուզ։ Իրինան արձակել էր մազերը, մեղմ շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում գլխարկը։ «Արդեն 20 տարի միասին։ Սիրում եմ քեզ անսահման», - գրել էր Իրինան ու նշել էր ամուսնու էջը։



© NEWS.am STYLE