«Որքան սեր ու կյանք կա Ձեր մեջ»․ Աննա Դովլաթյանն՝ ամուսնու հետ

17:50   23 հունվարի, 2022

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը կիսվել է ընտանեկան նոր լուսանկարով, որում պատկերված է ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ։

272228296_467975744704116_7187067652211624155_n.jpg (328 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարն արվել է Ծաղկաձորում։ Ամուսինները ջերմ գրկախառնված են։ Աննան կրում է սպիտակ բլուզ, սեւ տաբատ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, մեղմ շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում վերնազգեստն ու գլխարկը։ Աննան հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական խոսքեր են ուղղել․ «Որքան սեր ու կյանք կա Ձեր մեջ»։

Anna Dovlatyan-1.jpg (176 KB)

Հիշեցնենք, որ օրերս հրապարակված լուսանկարում դերասան Դավիթ Աղաջանյանի կինը սեւ հագուստ էր կրում։ Աննան արձակել էր մազերն ու նախապատվությունը տվել էր բնական շպարին։ «Ձեր հոբբին աշխատանքի վերածեք ու երբեք ստիպված չեք լինի աշխատել»,- հրապարակման մեկնաբանություններում ռուսերենով գրել էր Աննան։ Հետեւորդները շտապել էին նրան հաճոյախոսություններ անել․ «Սիրուն ու նուրբ»։



© NEWS.am STYLE