«Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի երկու նոր մասերը հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով

17:07   23 հունվարի, 2022

Կորոնավիրուսային համաճարակի դարաշրջանում ոչ մեկին չի զարմացնում, երբ սիրելի համերգները չեղյալ են հայտարարվում, արարողությունները հետաձգվում են, իսկ ֆիլմերն ընդհանրապես չեն հասցնում նույնիսկ նկարահանել։ Այդպես էլ եղավ «Առաքելությունն անիրագործելի է» լրտեսական գրոհայինի հետ, որի երկու մասերը հետաձգվեցին 2023 եւ 2024 թվականներին։ Այս մասին հայտնում է PeopleTalk-ը։

Paramount Pictures ստուդիան նման որոշման է հանգել նոր օմիկրոնի՝ կորոնավիրուսային վարակի շտամի կայծակնային տարածման պատճառով: Սա կինոընկերության չորրորդ տեղափոխությունն է պանդեմիայի տարիների ընթացքում։

Այժմ Թոմ Քրուզի հետ «Առաքելության անիրագործելի» երկրպագուները կարող են շարունակություն սպասել միայն հաջորդ տարվա հուլիսին։



© NEWS.am STYLE