20:24 30 հոկտեմբերի, 2013Հոլիվուդյան դերասանների ցանկը, որոնց կարելի է անվանել «Հավերժ երիտասարդ եւ հավերժ գեղեցիկ», տարեցտարի ընդլայնվում է: Դրա պատճառն ամենեւին էլ շրջակա միջավայրն ու սննդակարգը չէ: Այսօր հոլիվուդյան կինոարտադրությունն անհանգստանում է ոչ միայն հանրահայտ դերասանների մասնակցությամբ թանկարժեք ֆիլմեր ստեղծելու, այլեւ նրանց արտաքին տեսքի համար` ստեղծագործական առաջին իսկ օրերից:
Հայտնի է, որ ճանաչված միլիոնատերերի բժիշկներն ու կոսմետոլոգները գիշեր ու զօր աշխատում են, որպեսզի նրանց համար գտնեն «հավերժ երիտասարդության գաղտնիքը»: Չծերացող աստղերի այսօրվա ցանկն ապացուցում է, որ դերասանների եւ դերասանուհիների արտաքին տեսքով զբաղվում են ոչ թե բժիշկներ, այլեւ իսկական ալքիմիկոսներ, որոնց հաջողվում է սեփական արտադրության թանկարժեք դեղամիջոցներով այնպիսի քսուքներ եւ խառնուրդներ ստանալ, որոնք նկատելիորեն կրճատում են ծերանալու գործընթացը:
Բացի այդ, NEWS.am STYLE-ի լրագրողին հաջողվել է գտնել այս գեղեցկուհիների մարմնի եւ դեմքի խնամքի անհատական միջոցները: Նրանք վաղուց 40 տարեկանն անց են, բայց կոսմետոլոգների եւ գեղեցկության պահպանման կախարդական միջոցների շնորհիվ 30 տարեկանի տեսք ունեն: Համոզվեք ինքներդ:
Դեմի Մուր, 50 տարեկան

Աղիները մաքրելու միջոց Master Cleanse-ից

Ջենիֆեր Էնիսթոն, 44 տարեկան

Յոգայի անհատական ծրագիր

Մերի Լուիզ Փարքեր, 49 տարեկան

Վերականգնվելու գործընթացը խթանող միջոց Dr. Hauschka-ից

Բրուք Շիլդս, 45 տարեկան

Դեմքի քսուք Creme de la Mer

Հոլլի Բերի, 47 տարեկան
Հեղուկ վիտամին С դեմքի համար եւ SPA պրոցեդուրաներ Kinara Skin Care Clinic & Spa սրահում

Կարինե Աբրահամյան