Կազմակերպիչները հաստատում են․ չեղարկվել է Մորգենշտերնի երեւանյան համերգը

19:59   23 հունվարի, 2022

Երգիչ Մորգենշտերնի` Երեւանում նախատեսված համերգը չեղարկվել է. տեղեկությունը NEWS.am STYLE-ի հետ զրույցում հաստատեցին Prime Production-ից:

Մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է տեղի ունենար ռեփեր Մորգենշտերնի (իսկական անունը՝ Ալիշեր Վալեեւ) համերգը, որը հանրության շրջանում դժգոհություններ էր առաջացրել։

Նշենք, որ հայկական շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ նույնպես դեմ են արտահայտվել այս իրադարձությանը եւ տարբեր հրապարակումներ արել՝ հիշատակելով 44-օրյա պատերազմի ժամանակ ռեփերի վարքագիծը։ Նա ծաղրել եւ հայհոյել էր հայերին։



© NEWS.am STYLE